Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թուրքիայում այսօր խորհրդարանական ընտրություններ են

Թուրքիայում այսօր խորհրդարանական ընտրություններ են
07.06.2015 | 14:09

Թուրքիայում հունիսի 7-ին 25-րդ գումարման Ազգային մեծ ժողովի ընտրություններն են։ Առավոտյան 08:00-ից մինչև երեկոյան 17:00-ը 53 մլն 765 հազար 231 ընտրող կարող են մասնակցել ընտրություններին: Ընտրություններին մասնակցում է 20 կուսակցություն և 165 անկախ թեկնածուներ: Ամենամեծ ինտրիգը քրդական Ժողովուրդների դեմոկրատական (HDP) կուսակցության մասնակցությունն է համամասնական ձևաչափով, նվազագույն 10 տոկոս շեմը չհաղթահարելու դեպքում կուսակցությունը չի մտնի խորհրդարան: Նախկինում HDP-ն անկախ պատգամավորներով մտնում էր խորհրդարան և կազմում կուսակցության խմբակցություն, այս անգամ ռիսկի են գնացել և փորձելու են հաղթահարել մինչ այժմ քրդերի համար անհասանելի 10 տոկոսի շեմը:
Ֆավորիտը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն է, վերլուծաբաններն ու սոցիոլոգներն այս անգամ ավելի նվազ տոկոսներ են կանխատեսում իշխող կուսակցության համար:
Խորհրդարան մտնելու շանսեր ունեն «Արդարություն և զարգացում», «Ժողովրդա-հանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցությունները, և 10- տոկոսանոցը շեմը հաղթահարելու դեպքում քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը Թուրքիայի խորհրդարանի պատմության մեջ միակ կուսակցությունն է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

Դիտվել է՝ 1199

Մեկնաբանություններ